Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Բացվել է Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի արցախյան մասնաճյուղը

ԼՂՀ ԱՆ. Բացվել է Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի արցախյան մասնաճյուղը

Դեկտմեբերի 20-ին ՀՀ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի (ԲՏԳԱ) արցախյան մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը:
 

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Մառլեն Բոստանջյանը, ինչպես նաև բժիշկներ Արցախից և Հայաստանից: 
 

Ակադեմիայի մասնաճյուղն Արցախում բացելու գաղափարը ծագել է սեպտեմբերի 12-15-ը Երևանում և Ստեփանակերտում կայացած «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի ընթացքում, որին մասնակցում էին Ռուսաստանից, Կորեայից ու Հայաստանից ժամանած պատվիրակներ:
  

 Բացվել է Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի արցախյան մասնաճյուղըԲացման խոսքով հանդես է եկել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, ով իր ելույթում մասնավորապես ասել է. «Այսօրվա միջոցառման բուն նպատակը հանդիսանում է Արցախում` Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի արցախյան մասնաճյուղի բացումը. այն հնարավորություններ է ստեղծելու միջազգային հարթակներում ազատ հաղորդակցվելու համար»:
 

ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, պրոֆեսոր Մառլեն Բոստանջյանը կարևորել է ակադեմիայի մասնաճյուղի ստեղծումը, որն Արցախում հնարավորություններ կընձեռի գիտական գործունեությամբ զբաղվող բժիշկներին մասնակցել Ռուսաստանում և արտասահմանում կազմակերպվող գիտաժողովներին, համատեղ իրականացնելով գիտահետազոտական աշխատանքներ:
 

Հանադիսավոր միջոցառմանը Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի արցախյան մասնաճյուղի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, ՌԴ ԲՏԳԱ իսկական անդամ, բ.գ.թ. Կարինե Աթայանը:
  

Նորաստեղծ մասնաճյուղի արցախցի 10 գիտական գործունեությամբ զբաղվող բժիշկներ` Գարիկ Ազիրյանը, Ալյոշա Մաղաքելյանը, Զոյա Մաղաքելյանը, Էդիկ Ղուկասյանը, Արմեն Խաչատրյանը, Օֆելյա Դադայանը, Մարինե Թևոսյանը, Գագիկ Օհանյանը և Անահիտ Լալայանը` դարձել են ՌԴ ԲՏԳԱ իսկական անդամներ և ստացել դիպլոմներ ու վկայականներ:
 

 Բացվել է Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի արցախյան մասնաճյուղըՄառլեն Բոստանջյանը շնորհավորել է Կարինե Աթայանին և առաջարկել` ապահովել արցախյան մասնաճյուղի կազմակերպչական աշխատանքները՝ ընդգրկելով գիտատեխնիկական, բժշկական, հասարակական և պետական գործիչների, առողաջապահության կազմակերպիչների, խոշոր արտադրական միավորումների և ձեռնարկությունների առավել արժանի ներկայացուցիչների:
   

Նախարար Աթայանը կարևորել է ակադեմիայի մասնաճյուղի բացումը, որն էլ հնարավորություն կտա արցախցի բժիշկներին համագործակցել Ռուսաստանի մասնագետների հետ, մասնակցել արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին, կատարել գիտահետազոտական աշխատանքներ, ինչն էլ կնպաստի ԱՀ-ում գիտության զարգացմանը:
 

Կարինե Աթայանն իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Լեոնովին, փոխնախագահ Մառլեն Բոստանջյանին` վստահության համար:
 

Միջոցառման ավարտին Մառլեն Բոստանջյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել արցախյան նորաստեղծ մասնաճյուղի նախագահ Կարինե Աթայանին և բոլոր գիտաշխատողներին, ովքեր էլ պարգևատրվել են Չիժեվսկու անվան ոսկե շքանշաններով:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի
Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի

Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ և խրախուսմամբ՝ Մասնագիտական զարգացման...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով
7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով

Հարգելի գործընկերներ


Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ

Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ